Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը: Պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժեց: