Աֆղանստանի Քալաթ քաղաքում մեկ օրում 2 պայթյուն է որոտացել: Ականապատ մեքենայի պայթյունի և օդային հարվածի հետևանքով գրանցվել է 20 զոհ և 97 վիրավոր՝ գրում է AP News-ը: ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունների տապալումից հետո Թալիբանը հաճախ է նմանատիպ հարձակումներ իրականացնում: Մինչ ծանր վիրավորներին կհասցնեին հարևան Քանդահար՝ տեղի բնակիչները մյուսներին առաջին օգնություն են ցույց տվել: Զաբուլի նահանգապետի մամուլի քարտուղար Աթթաուլլահ Հոգյանին նշել է, որ հարձակումների նշանակետը այդ շրջանում գտնվող մահմեդական խմբավորումն էր: