«Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ: Այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել է Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Այսօր՝ ժամը 17.00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը: Նշենք, որ սեպտեմբերի 17-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, ինչից հետո պաշտպանները հանդես էին եկել նոր միջնորդությամբ: