«Մոտ 2 հազար 800 տնտեսվարողի պետությունը պարտք է 56 միլիարդ դրամ։ Գործադիրը վստահ է, որ վերադարձվող գումարը կազդի տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա»,- ԱԺ-ում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը կառավարության անունից ներկայացնում է Դավիթ Անանյանը: