Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերջին օրերին աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներին։ ժամանակավորապես այդ պաշտոնները զբաղեցնելու են գործող տեղակալները։ Ոստիկանապետի պարտականությունները առժամանակ կկատարի գնդապետ Արման Սարգսյանը, իսկ ԱԱԾ-ն կղեկավարի գնդապետ Էդուարդ Միլիտոսյանը: