Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին նավթային օբյեկտների վրա հարձակման համար: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեղադրանքը անհիմն չէ: Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների բեկորների զզնման արդյունքում է ապացուցվել Թեհրանի մասնակցությունը: Իրանը հերքել է և զգուշացրել, որ կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած հարձակման: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիա այցից հետո իրադարձությունը որակել է «պատերազմական ակտ», - գրում է BBC-ն: