Տարածքը մաքուր կմնա և այնտեղից ոչինչ չի պակասի:
«Ծովային ատլասի» ստեղծմամբ համաշխարհային ծովագնացության և պատմաաշխարհագրական գիտությունները զարգացրած, ԽՍՀՄ հերոս, հայ ադմիրալ Հովհաննես Իսակովի արձանի գողացված խարսխի փոխարեն նորն են տեղադրել: Եթե նախկինը քանդակել էին Ռոբերտ Բալայանն ու Գևորգ Գևորգյանը, ճարտարապետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ, ապա նորը արվեստի գործ չէ. տեսել է ծովի հատակն ու ծառայել փոքրիկ ռազմանավի:
Մանրամասները՝ տեսանյութում