Ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը Հայաստանում է:
Ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը գրեթե ամեն տարի օգոստոսին այցելում է Հայաստան: Տիգրանն ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում, հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով: «Նուռ» ցուցասրահը «3 հայելի» խորագիրը կրող ցուցահանդեսով արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռել ծանոթանալ նկարչի՝ այս ամռանը Երևանում ստեղծած գործերին:
Մանրամասները՝ տեսանյութում