Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները նշեցին եզդիների ցեղասպանության 5 տարին:
Օգոստոսի 3-ը նշվում է որպես եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության օր: 2014-ի օգոստոսի 3-ի գիշերը հարձակումներ եղան Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա: Սպանվեց ավել քան 3 հազար մարդ, 200 հազարից ավելի եզդի դարձավ փախստական, առևանգվեց մոտ 5 000 կին և աղջիկ: Հայաստանաբնակ եզդիները համարում են, որ ցեղասպանության հետևանքները չեն վերացել, ավելին՝ դեռ շարունակվում են:
Մանրամասները՝ տեսանյութում