Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի և Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում:
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման դեպքեր են գրանցվել: Մասնագետներն ուսումնասիրություններից հետո պարզել են՝ կենդանիների փետուրները յուղոտվել են, ապա փոշոտվել, ինչի հետևանքով նրանց թռիչքը դժվարացել է: Տեսչական մարմինը տարածքի ջրային ավազաններից փորձանմուշներ է վերցրել աղտոտման սկզբնաղբյուրը պարզելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում