Հաթերքում կայացել է ժենգյալով հացի երրորդ փառատոնը:
Արցախում մայիսի 11-ին կայացել է ժենգյալով հացի երրորդ փառատոնը, որն իր շուրջ է հավաքել տարբեր երկրների զբոսաշրջիկների: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում տաղավարներն այս անգամ տասնապատիկ ավելի են քան նախորդ տարի: Թխվել է աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, որը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Մանրամասները՝ տեսանյութում