Առաջիկայում կլինեն նոր և աղմկահարույց բացահայտումներ․ այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին հրավիրել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Քննարկումից հետո Վանեցյանն անդրադարձել է ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայությունից հանելու և խորհրդարանի առջև հաշվետու դարձնելու Սահմանադրության փոփոխության ընդդիմադիրների պահանջին: Նա նշել է, որ չի խուսափում ԱԺ-ի առաջ հաշվետու լինելուց և պաշտպանության հանձնաժողովի հետ հանդիպումը դրա վառ ապացույցն է: Վանեցյանն ասել է նաև, որ առաջիկայում աղմկահարույց նոր բացահայտումներ են սպասվում:
Մանրամասները՝ տեսանյութում