Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ դեմ է ռուս պատգամավորների մասնակցությանը հակահայկական որևէ միջոցառման:
Մոսկվայում կայացել է հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը: Դրա ավարտին քննարկվել է ԼՂ հակամարտության հարցը: ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ դեմ է ռուս պատգամավորների մասնակցությանը հակահայկական որևէ միջոցառման, նա նշել է, որ Արցախի անկախությունը հնարավոր չէ ջնջել, իսկ մնացած հարցերը կարելի է քննարկել:
Մանրամասները՝ տեսանյութում