Նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում