11 տարի է անցել 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից:
11 տարի է անցել 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից, որոնց ընթացքում զոհվեց տասը քաղաքացի, երկուսը՝ ոստիկան, վնասվածքներ ստացավ 200 մարդ: Այսօր՝ ժամը 18:30, քաղաքացիական հզոր երթի կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն մեկնարկելու է Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հուշարձան, որտեղ էլ հարգանքի տուրք են մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում