Տարվա լավագույն ֆիլմը ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք» կատակերգական դրաման է։
Լոս Անջելեսում կայացավ ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմը ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք» կատակերգական դրաման է։ Լավագույն ռեժիսորը Ալֆոնսո Կուարոնն է՝ «Ռոմա» ֆիլմի համար: «Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեկը, իսկ լավագույն դերասանուհի ճանաչվեց Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։
Մանրամասները՝ տեսանյութում