FAST-ն ամփոփել է «Ճամփորդական դրամաշնորհ գործընկերային հետազոտությունների համար» ծրագիրը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ամփոփել է «Ճամփորդական դրամաշնորհ գործընկերային հետազոտությունների համար» ծրագիրը: Մոտ 20 գիտնական միջուկային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, կենսաքիմիայի, քաղցկեղի կենսաբանության, գենետիկայի և այլ ոլորտներում կանեն ուսումնասիրություններ: Աշխարհի լավագույն համալսարաններում մեր գիտնականները կաշխատեն արտերկրի գործընկերների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում