Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 15 տարի:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 15 տարի, բայց դատական գործընթացը դեռ շարունակվում է: ՆԱՏՕ-ի Խաղաղության կոնֆերանսի մասնակից Գուրգեն Մարգարյանին կացնի 16 հարվածով սպանել էին քնած ժամանակ: Հունգարիայի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Բայց 2012-ին հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո նրան հերոսացրել են, արդարացրել ու արժանացրել պարգևների:
Մանրամասները՝ տեսանյութում