Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Զոհրաբ Մնացականյանը բազմաթիվ հանդիպումներ են ունենում տարբեր երկրների գործընկերների հետ:
Այսօր Մյունխենյան անվտանգության համաժողովի երկրորդ օրն է, որին ներկա են ավելի քան 35 երկրի ղեկավար, 50 արտգործնախարար և 30 պաշտպանության նախարար: Մյունխենում է նաև հայկական պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նաև բազմաթիվ հանդիպումներ են ունենում տարբեր երկրների գործընկերների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում