Քաղցկեղով հիվանդ երեխաներն այսուհետև կբուժվեն մեկ կենտրոնում:
Հայաստանի 3 բուժհաստատության բաժանմունքները, որտեղ պայքարում էին երեխաների չարորակ գոյացությունների դեմ, միավորվել են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում: Փոքրիկներին այցելել է նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Հիմնադրամից վերահաստատել են, որ աջակցելու են կենտրոնում բուժվող բոլոր երեխաներին:
Մանրամասները՝ տեսանյութում