Այս տարվա հունվարին նախորդի համեմատ ՃՏՊ-երի հետևանքով զոհերի թիվը նվազել է:
2019-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը: Ֆեսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանն ու շարունակել՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել: Առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել զոհերի թվին, քանի որ պատահարների թվի մեջ են նաև չնչին վնասներով ավտովթարները: Այս առումով դինամիկան հուսադրող է, գրել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում