Կալիֆորնիայում հայկական դպրոցների և եկեղեցիների վրա փակցվել են թուրքական դրոշներ:
Կալիֆորնիայում հայկական դպրոցների վրա փակցվել են թուրքական դրոշներ: Վանդալիզմի այդ դրսևորմանը ֆեյսբուքում անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը և ևս մի քանի կոնգրեսականներ:
«Այս դպրոցներ են հաճախում Հայոց ցեղասպանությունից փրկվածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը: Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին է անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը: Նա դիմել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել: