Բաքվի հայերի հանդեպ ոճրագործությունը չի արժանացել միջազգային իրավական ու քաղաքական գնահատականի:
Բաքվի հայերի հանդեպ ոճրագործությունը 29 տարի անց չի արժանացել միջազգային իրավական ու քաղաքական գնահատականի և չի որակվել որպես ցեղասպանություն, ասել են «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակները: Արդեն 10 տարի նախագծի հեղինակները ստեղծում են Բաքվի ջարդերի տարեգրությունը, հրատարակել են 2 գիրք և ստեղծել «Բաքվի սև հունվարը» և «1 դար տևող ցեղասպանություն» ֆիլմերը:
Մանրամասները՝ տեսանյութում