ՊԵԿ նախագահն այսօր հաստատել է 128 աշխատակցի աշխատանքից ազատման լուրը:
ՊԵԿ նախագահն այսօր հաստատել է 128 աշխատակցի աշխատանքից ազատման լուրը և ասել, որ գործընթացը կշարունակվի: Դավիթ Անանյանը հայտնել է նաև, որ կոմիտեն 2018-ին հավաքել է 1 տրիլիոն 257 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ, աճը կազմել է 10.2 տոկոս: ՊԵԿ ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է, որ մեքենաների ներկրման ինվոյսների մեխանիզմը չի հանվելու: Խարդախությունից խուսափելու համար այն լրացվել է հավելյալ գործիքով:
Մանրամասները՝ տեսանյութում