Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Քննարկվել են հարկային կարգավորումները: Գործադիրի ղեկավարը նշել է, որ մինչև օրս կան խանութներ, որոնք չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ: Նա երևույթը որակել է բացասական և ավելացրել, որ կոռումպացված պաշտոնյան ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով մտածում է՝ ինչ անել, որպեսզի հարկ չվճարի:
Մանրամասները՝ տեսանյութում