Դատարանի որոշումից հետո Վահագն Հարությունյանը դեռ չի ներկայացել իրավապահ մարմիններին:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին դեկտեմբերի 30-ին կրկին կալանավորելու՝ դատարանի որոշումից հետո, վերջինս դեռ չի ներկայացել Հայաստանի իրավապահ մարմիններին: Ապացույցներ կեղծելու, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրվող քննչական խմբի նախկին ղեկավարի պաշտպանը պնդում է՝ Հարությունյանն արտերկրում է բուժման նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում