ՄԻՊ-ը համաներման մասին օրենքի որոշ դրույթներ վիճարկել է ՍԴ-ում:
Մարդու իրավունքների պաշտպանը համաներման մասին օրենքի որոշ դրույթներ վիճարկել է Սահմանադրական դատարանում: Անցյալ տարվա վերջին աշխատանքային օրը ներկայացված դիմումն այս տարվա առաջին աշխատանքային օրն արդեն վարույթ է ընդունվել: Խոսքն այն մասին է, որ օրենքը նույն հանցանքը կատարելու համար դատապարտվածներին պատժից ազատվելու նույն պայմանները չի ապահովում:
Մանրամասները՝ տեսանյութում