Բագրատաշենի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան:
Բագրատաշենի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան: Հունվարի 9-ին նրանք կհանդիպեն համայնքի վարչական ղեկավարի հետ՝ հասկանալու համար, թե որն է բնակիչների մեծ մասի պահանջը: Արկադի Մակյանը կշարունակի ղեկավարել, թե ոչ՝ պարզ կդառնա հանդիպումից հետո: Բագրատաշենցի մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին սկսել ընդդեմ ՀՀԿ գյուղապետի: Նրանք փակել էին համայնքապետարանի վարչական շենք տանող մուտքի դուռը և պահանջում էին, որ նա ազատման դիմում գրի:
Մանրամասները՝ տեսանյութում