Աշոտաբերդ թաղամասի ողբերգական հրդեհից հետո շենքի բնակիչները վախենում են ջեռուցել փայտաշեն բնակարանները:
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի ողբերգական հրդեհից հետո շենքի բնակիչները վախենում են ջեռուցել փայտաշեն բնակարանները: Ավելի քան 2 տասնյակ շենքերում այս պահին բնակվող 296 ընտանիքներից 147-ը երկրաշարժից իրենց տունը կորցրած ընտանիքներ են: