Հայաստանում փետրվարի 1-ից սուր իշեմիկ կաթվածների բուժումը կլինի անվճար:
Հայաստանում փետրվարի 1-ից սուր իշեմիկ կաթվածների բուժումը կլինի անվճար: Կյանք փրկող այս ծրագրին կաջակցի նաև Ռուսաստանի անվանի բժշիկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նրա հետ պայմանավորվել է դեկտեմբերին՝ հայ-ռուսական համաժողովի ժամանակ: Մասնագետներին անհանգստացնում է տարեցտարի՝ սրտանոթային հիվանդությունների ու դրա հետևանքով մահացության ցուցանիշի աճը:
Մանրամասները՝ տեսանյութում