Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվել է Ռաֆայել Լեմկինի անունով:
Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվել է իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անունով: 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան»։ 1950-ի հոկտեմբերին 20 երկրի ստորագրությամբ այն վավերացվեց և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտավ։
Մանրամասները՝ տեսանյութում