81 տարեկանում Մոսկվայում մահացել է հայտնի գրող Անդրեյ Բիտովը:
81 տարեկանում Մոսկվայում մահացել է հայտնի գրող, հայերի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը: Ռուս գրողը Հայաստանի պատվավոր քաղաքացի էր, պետհամալսարանի պատվավոր դոկտոր: Նա «Հայաստանի դասերը» գրքի համար դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցույթի հաղթողը՝ Ժամանակակից դասականներ անվանակարգում: Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն: Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը:
Մանրամասները՝ տեսանյութում