Հայտնաբերվել է Զինված ուժերի մարտական ինքնաթիռի վթարի վայրը:
Հայտնաբերվել է Զինված ուժերի մարտական ինքնաթիռի վթարի վայրը: Դեկտեմբերի 4-ի առավոտյան Գյումրիի օդանավակայանից երկինք բարձրանալուց 14 րոպե անց «ՍՈՒ-25»-ի հետ կապը կորել էր: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, փրկարարական աշխատանքների արդյունքում մարտական պատրաստության ծրագրով ուսումնական թռիչք իրականացնող ինքաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: Ավիապատահարի հետևանքով զոհվել են առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը: Դեպքի վայր են մեկնել քննչական կոմիտեի զինվորական գործերով քննիչները, հարուցվել է քրեական գործ: