Մոսկվայում նշեցին հայ արվեստագետի 90-ամյակը:
Նա առաջինն էր, որ Հայաստանում ստեղծեց քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ, ինչպիսիք են Մայր թատրոնի մուտքի հարթաքանդակները, Սունդուկյանի հուշարձանը, Սարդարապատի հուշահամալիրը: Ամիսներ առաջ քանդակագործ Արա Հարությունյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» խորագրով, իսկ օրերս արվեստագետի հիշատակին նվիրված միջոցառում էր Մոսկվայի արվեստի ակադեմիայում:
Մանրամասները՝ տեսանյութում