Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ թղթադրամներ պատրաստող ու իրացնող հանցավոր խումբ է բացահայտել:
Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ թղթադրամներ պատրաստող ու իրացնող հանցավոր խումբ է բացահայտել: Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաև շուրջ 1.5 կգ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված և փաթեթավորված է եղել: Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, կան ձերբակալվածներ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում շրջանառության մեջ դրված կեղծ փողերի մյուս նմուշները հայտնաբերելու ուղղությամբ: