Երբեք և ոչ մի դեպքում թույլ չտաք ուղղորդեն ձեզ ընտրություններում. Նիկոլ Փաշինյան:
«Երբեք և ոչ մի դեպքում թույլ չտաք ուղղորդեն ձեզ ընտրություններում»,- աշտարակցիների ու ապարանցիների հետ հանդիպումներում հորդորել է Նիկոլ Փաշինյանը: Նաև ավելացրել, որ բացի քաղաքականից՝ ժողովուրդը դեռ շատ ուրիշ հաղթանակներ ունի տոնելու: «Աշխարհում դեռ ոչ մի տեղ չի արձանագրվել, որ որևէ ժողովուրդ կարողանար առանց զոհերի ու արյան հեղափոխություն անել: Հիմա եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում