9 կուսակցություն և 2 դաշինք նոյեմբերի 26-ին սկսելու են հանրության քվեն շահելու արշավը:
Լրացավ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցման ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 11 ուժերի անունները, որոնք կարող են դուրս գալ ընտրապայքարի: 9 կուսակցություն և 2 դաշինք նոյեմբերի 26-ին սկսելու են հանրության քվեն շահելու արշավը: Ոստիկանություն էլ հրապարակել է արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները: Անճշտություններ հայտնաբերելու դեպքում հորդորում են դիմել տարածքային անձնագրային ծառայություններ:
Մանրամասները՝ տեսանյութում