95 տարեկանում մահացել է լեգենդար Սթեն Լին:
95 տարեկանում մահացել է գրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, բազում կոմիքսների հեղինակ Սթեն Լին: Սթեն Լին ստեղծել է «Մարվել» կոմիքսների ամենահայտնի հերոսներին, այդ թվում՝ Սարդ մարդուն, Հալքին, Երկաթե մարդուն, Իքս մարդկանց և այլ կերպարների։ Լին մի քանի տարի տառապում էր ծանր հիվանդություններով: Նրա հիշատակին Հոլիվուդի Փառքի ծառուղում մոմեր են վառում:
Մանրամասները՝ տեսանյութում