Քաղաքական ռեստարտից առաջ Դավիթ Տոնոյանը մեկ ժամից ավելի պատասխանել է լրագրողների հարցերին:
Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության մատակարարման 100 միլիոն դոլարի պայմանագրերը կնքված են: Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ռազմական ավիացիան համալրելու համար տարբեր երկրների առաջարկած մոդելներից Հայաստանը կընտրի լավագույն կործանիչները: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հայտարարել է նաև, որ նախընտրական շրջանում չի արձագանքելու պաշտպանական գերատեսչությանն ուղղված քաղաքական ուժերի հայտարարություններին:
Մանրամասները՝ տեսանյութում