Կիսակառույցը պատկանում է «Անի-97» ընկերությանը:
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ նոյեմբերի 12-ի վաղ առավոտից ապամոնտաժվում է Նոր Նորքի, Գյուրջյան 1/3 հասցեի՝ ավելի քան 1100 քմ տարածքով ապօրինի կառույցը։ Կիսակառույցը պատկանում է «Անի-97» ընկերությանը: Սեփականատերերը պնդում են, որ քաղաքապետարանի գործողություններն ապօրինի են, քանի որ գործը դեռևս դատական փուլում է, բացի այդ՝ կառույցը քանդելու որոշման մասին իրենց չեն տեղեկացրել: Քաղաքապետարանը հիմնավորում է՝ շինությունը կառուցվում էր առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության:
Մանրամասները՝ տեսանյութում