Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և փոխչեմպիոն Գոռ Մինասյանը վերադարձան հայրենիք:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և փոխչեմպիոն Գոռ Մինասյանը վերադարձան հայրենիք: Թուրքմենստանում աշխարհի առաջնությունը վարկանիշային էր 2020-ին Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի համար: Օդանավակայանում ռեկորդակիր չեմպիոնին և փոխչեմպիոնին դիմավորել են Օլիմպիական կոմիտեի նախագահը, հարազատներն ու երկրպագուները: