Թբիլիսիում Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ շինարարական աշխատանքներ էին սկսվել:
Թբիլիսիում կարգավիճակի համար տարիներ շարունակ պայքարող 6 եկեղեցիներից Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ վերջերս շինարարական աշխատանքներ էին սկսվել: Հակառակ Վրաստանի իշխանությունների զգուշացումներին, որ եկեղեցուց ոչ մի քար չպետք է տեղաշարժվի՝ բակի քարերի մի մասը աղբակույտում էր հայտնվել: Եկեղեցու հարևանությամբ հյուրանոց կառուցող ընկերությունը վիճում է ոչ միայն հոգևորականների, այլև տարածքի բնակիչների հետ, որոնք անհանգստացած են իրենց վթարային տների ճակատագրով:
Մանրամասները՝ տեսանյութում