Ապրիլյան քառօրյայում զոհված Վիկտոր Յուզիխովիչի ծնունդից 21 տարի անց ծնվել է նրա կրտսեր եղբայրը:
Գյումրու ծննդատնից այսօր տուն կգնա Վիկտոր Յուզիխովիչ կրտսերը: Նա ծնվել է 2 օր առաջ: Հարազատները որոշել են նորածնին անվանակոչել ապրիլյան պատերազմում զոհված եղբոր անունով: Մայրը՝ Աննան, 42 տարեկան է, մեր թղթակցին պատմել է, որ նորածինը ոչ միայն քաշով, այլ նաև արտաքինով է Վիկտորին նման: Հերոսի մայրը խոսել է նաև հղիության ընթացքում տեսած երազի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում