Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործին:
Խորհրդարանում հարգել են Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և պատգամավորները ծաղիկներ են դրել խորհրդարանի բակում տեղադրված հուշաքար-կոթողի մոտ։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործին:
19 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ահաբեկչական հարձակման հետևանքով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանվեցին կառավարության և խորհրդարանի ղեկավարները, քաղաքական-պետական ևս 6 գործիչ: