ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում է:
Երևանում է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի պաշտոնակատարն այս այցը պատմական է համարել: Զրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:
Մանրամասները՝ տեսանյութում