Կրթության փոխնախարարը կրթական որակի վերանայման հարցերից առանձնացնում է ուսուցիչների ընտրության չափանիշերը:
Կրթության փոխնախարարը կրթական որակի վերանայման հարցերից առանձնացնում է ուսուցիչների ընտրության չափանիշերը: Պատրաստվում են գործի դնել ուսուցիչների տվյալների վերահսկողության համակարգը, հստակեցնել ուսուցիչների թիվը և դասաժամերի քանակը: Դպրոցների կառավարման համակարգի բարելավման համար նախատեսվում է 2019 թվականից ընդունելությունն իրականացնել էլեկտրոնային կարգով: Աշխատանքներ են տարվում, որ տեխնիկապես հասանելի դառնան ուսուցիչների թափուր աշխատատեղերի վերաբերյալ տվյալները փնտրելու հնարավորությամբ: