Հոկտեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում մահացել է ճանաչված հեռուստատեսային գործիչ Գագիկ Համբարձումյանը:
Հոկտեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում մահացել է ճանաչված հեռուստատեսային գործիչ Գագիկ Համբարձումյանը: Նրա տեսախցիկը հեռուստադիտողին ներկայացրել է հեռուստաթատրոնի լավագույն ներկայացումները, սպորտային կարևորագույն իրադարձությունները: Նա մի շարք երաժշտական հաղորդումների, տարեմուտի տոնական ծրագրերի, բեմադրող օպերատորն ու հաճախ բեմադրող ռեժիսորն է եղել:
Հանրայինի թիմը ցավակցում է Գագիկ Համբարձումյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին և կիսում կորստյան վիշտը: