Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ 1987-ին ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարների կնքած համաձայնագրից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ 1987-ին ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարների կնքած համաձայնագրից: Այն համարվում էր պատմական փաստաթուղթ․ դրանով երկու գերտերությունները պարտավորվում էին այլևս չարտադրել միջին և փոքր հեռահարության բալիստիկ ու թևավոր հրթիռներ: