Կառավարությունը խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը:
Քաղաքական նոր փուլում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարել է աշխատել ավելի ինտենսիվ և թույլ չտալ, որ նախընտրական գործընթացները ազդեն իրենց աշխատանքի վրա: Գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սա լավագույն ժամանակաշրջանն է՝ պետական համակարգի չքաղաքականացված հատվածի համար՝ աշխատել առավել հանգիստ ու կառուցողական: