Ֆրեզնոյից ժամանած 19 հոգանոց բժիշկների կեսը օտարազգի բազմապրոֆիլ մասնագետներ են։
Արցախի նախագահի բարձր հովանու ներքո, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսարանի աջակցությամբ ամերիկահայ և օտարազգի տասնյակ բժիշկներ բարեգործական ծրագրեր են իրականացրել Ստեփանակերտի տարբեր բուժհաստատություններում։ Բակո Սահակյանն անգնահատելի է համարել ծրագիրն Արցախի համար և արժևորել պատվիրակությունների դերը բնակչությանը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման, արցախցի բժիշկների հետ փորձի փոխանակման տեսանկյուններից։